Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը եղբայրական Հնդկաստանի կողքին է ցանկացած տեսակի ահաբեկչության դեմ պայքարում․ ՀՀ ԱԳՆ

Ապրիլ 23,2025 12:55 Share

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հնդկաստանում՝ Փահալգամ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին:

«Ցնցված ենք՝ լսելով Փահալգամում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչության մասին։

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և շուտափույթ վերականգնում մաղթում վիրավորներին։

Հայաստանը եղբայրական Հնդկաստանի կողքին է ցանկացած տեսակի ահաբեկչության դեմ պայքարում», – նշված է X-ում ՀՀ ԱԳՆ-ի գրառման մեջ։

Հիշեցնենք՝ առնվազն 28 մարդ է զոհվել Փահալգամում՝ Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով: Զինյալների խումբը կրակ է բացել զբոսաշրջիկների վրա

Տեղական կառավարության ղեկավար Օմար Աբդուլլան, սակայն, նշել է, որ զոհերի թվի մասին պաշտոնական ճշգրիտ տվյալներ դեռ չկան։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել