Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Սաղաթելյան. «Կա ամոթի զգացում, որ դավաճանության արդյունքում Շուշին հանձնվեց եւ դրանից հետո Արցախը կորցրինք»

Մայիս 09,2025 17:05

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Շուշիի ազատագրման օրը կազմակերպված «Շուշի. վերադարձ լինելու է» խորագրով միջոցառմանը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը պատասխանեց Aravot.am-ի հարցերին:

-Այսօր ի՞նչ զգացողություններ ունեք:

-Ուրախության, որ կարողացել ենք այն ծանր պայմաններում ազատագրել Շուշին, որը բեկումնային էր Արցախի ազատագրական պայքարի համար: Կա նաեւ ամոթի զգացում, որ դավաճանության եւ պարտության արդյունքում Շուշին հանձնվեց եւ դրանից հետո Արցախը կորցրինք:

-Այս միջոցառման կարգախոսն է. «Շուշի. վերադարձ լինելու է»: Ինչպե՞ս եք պատկերացնում վերադարձը:

-Առաջին: Պետք է թույլ չտանք, որպեսզի փակեն Արցախի էջը եւ հրաժարվել վերադարձի հնարավորությունից: Վերադարձի իրավունքը որեւէ մեկը չի կարող մեզանից խլել: Եվ դրա լիարժեք կենսագործման հնարավորությունը կլինի, եթե մենք Հայաստանում ունենանք այնպիսի իշխանություն, որը միջազգային հարթակներում հետապնդի, բարձրաձայնի այդ հարցը եւ հետեւողական լինի: Պարզ է՝ վաղվա մասին չէ խոսքը:

Պետք է պահպանել եւ ամրագրել այդ իրավունքը, հետո քայլեր ձեռնարկել դա իրականացնելու համար: Այդ մասին մենք բազմաթիվ անգամներ խոսել ենք միջազգային տարբեր հարթակներում:

Ու շատ կարեւոր է նաեւ ամրագրել այն, ինչ տեղի է ունեցել Արցախում: Իսկ Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում եւ ցեղասպանություն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031