Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի քաղաքապետարանը Հայաստանի կոմունիստական կուսակցությունից պահանջում է բռնագանձել 23 միլիոն դրամ․ «Հրապարակ»

Հունիս 14,2025 10:31

Երեւանի քաղաքացիական դատարանը քննում է Երեւանի քաղաքապետարանի հայցն ընդդեմ Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության․ պահանջում է բռնագանձել 23 մլն 370 հազար 829 դրամ, որից մոտ 12 մլն-ն տարածքի վարձավճարն է, մնացածը` տույժն ու տուգանքը։ Կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը մեզ ասաց, որ Դատալեքսում սխալ են գրել` ոչ թե Վազգեն Սաֆարյանին է Ավինյանը դատի տվել, այլ՝ «մյուս կոմունիստներին»՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությանը։ ՀԿԿ-ն եւ բազմաթիվ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններ ժամանակին քաղաքապետարանի Բուզանդի 1/3 շենքում անվճար կամ ցածր գներով գրասենյակային տարածքներ էին զբաղեցնում։ Նոր իշխանությունը, որը, ինչպես հայտնի է, ամեն ինչից ու բոլորից փող է ուզում քերել, վերացրեց անվճար հիմունքները եւ բոլորից համատարած սկսեց վարձավճարներ գանձել, ընդ որում՝ նախկին դրույքներից եռակի-քառակի բարձր գներով։ Կոմկուսը դրանց թվում էր։ Հիմա աղքատացած, շահույթ չհետապնդող կոմունիստներից փող է ուզում եւ ոչ մի զիջման չի գնում։

ՀԿԿ նախագահ Երջանիկ Ղազարյանը «Հրապարակին» հայտնեց, որ այդ տարածքը վաղուց են իրենց ձեռքից վերցրել։ «Մենք այդտեղ ենք եղել 2016 թվականից, նոր իշխանությունը վաղուց վերցրել է տարածքը` դեռ անցյալ տարի։ Հիմա էլ նոր հայցով փող է ուզում մեզնից»,- ասաց նա։ Բա ի՞նչ եք անելու։ «Դե, եթե գումար ունենայինք, կվճարեինք, էլ դատարան գործը չէր հասնի»։ Նա չգիտի` ինչ է լինելու հետո, ասաց, որ ինքն այդ քաղհայցի վերաբերյալ ծանուցում չի ստացել, ինչը հասկանալի է, քանի որ ծանուցումը ստացել են մյուս կոմունիստները՝ Վազգեն Սաֆարյանը։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30