Լրահոս
Նշանակումներ ՊՆ-ում
Օրվա լրահոսը

Սրբազան շարժման մասնակիցները պլանավորել են փողոցային ոչ բռնի պայքար: Մնացածը հեքիաթներ են. Հովհաննես Խուդոյան

Հուլիս 02,2025 12:56 Share
Աջակցեք aravot.am-ին

Փաստաբան Հովհաննես Խուդոյանի ֆեյսբուքյան գրառումը

Սրբազան շարժման մասնակիցները պլանավորել են փողոցային ոչ բռնի պայքար: Մնացածը հեքիաթներ են:

Արդյոք պլանավորված գործողությունները կարող են որակվել որպես ահաբեկչություն: Ոչ, ոչ միայն ահաբեկչության, այլև որևէ այլ հանցանքի տարր չեն պարունակել, որևէ գործողություն պետք է կատարվեր ՕՐԻՆԱԿԱՆ եղանակով:

Արդյոք իշխանությունը կարող էր ահաբեկվել այդ ոչ բռնի գործողություններից: Անկասկած, քանի որ պատկերացում ունեն, որ իշխանությունը կորցնելուց հետո պիտի պատասխան տան իրենց բոլոր ստոր հանցանքների համար հայկական դատարանի առաջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: