Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ն իրեն դրել է հանուն իրենց կուսակցության գործող ստուգող մարմնի, օպերլիազորի, քննիչի, դատավորի դերում, ինչի արդյունքում էլ Սամվել Կարապետյանն ապօրինի կալանքի տակ է. Արման Թաթոյան

Հուլիս 04,2025 23:40

ՀԷՑ-ի պետականացման գործընթացը ցույց տվեց, որ Հայաստանում մեկ անձի՝ վարչապետի Ֆեյսբուքի ստատուսով քաղաքացու բիզնեսը կարող են ձեռքից հեշտությամբ վերցնել։

Տեղի ունեցողը բացահայտ ապօրինի գործընթաց է, որին միացավ պետական ամբողջ համակարգը` վնասելով է երկրի հեղինակությունն ու ոտնատակ տալով իրավունքը:

Եկեղեցուն աջակցելու վերաբերյալ Սամվել Կարապետյանի հայտարարությունից ժամեր անց նրա նկատմամբ հրատապ կարգով հարուցված քրեական հետապնդումը և նրա կալանավորումը, «Տաշիր պիցցա»-ների ցանցում գործունեության կասեցումները, «Տաշիր գրուպ»-ում խուզարկություններն ու մարդկանց ազատությունից զրկելը պետք է դիտարկել մեկ միասնական շղթայի մաս` հիմնված Կառավարության ղեկավարի քաղաքական հրահանգի վրա։ Ընդ որում, այս ամենն էլ ուղեկցվում էր էլեկտրաէներգիայի ընդհատումները համակարգային դարձնելու և միակողմանիորեն ՀԷՑ-ի վրա բարդելու իշխանության քարոզը։

Դրանից բացի, ամբողջ գործընթացը զուգակցվում է քաղաքացիների Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների կոպիտ խախտումներով. վարչապետի պաշտոն զբաղեցնող ՔՊ ղեկավարն անձամբ տալիս է ՀԷՑ-ի այն աշխատակիցներին պատժելու սպառնալիքներ, որոնք կմասնակցեն Սամվել Կարապետյանի աջակցության համար հավաքներին, թեև ՀԷՑ-ի ղեկավարությունը չի դադարում կրկնել, որ հենց իրենք կպատժեն ՀԷՑ-ի այն աշխատակիցներին, ովքեր մարդկանց կպարտադրեն մասնակցելու հավաքներին։

Ակնհայտ է, որ ՔՊ-ն իրեն դրել է հանուն իրենց կուսակցության գործող ստուգող մարմնի, օպերլիազորի, քննիչի, դատավորի դերում, ինչի արդյունքում էլ Սամվել Կարապետյանն ապօրինի կալանքի տակ է։

Իշխանությունն ամեն օր իր համար փնտրում ու գտնում է նորանոր թիրախներ երկրում ատելությունն ու հասարակության բաժանումն ակտիվ պահելու համար և շարունակում ամենը մատուցել ժողովրդին վերադարձնելու պոպուլիստական լույսի ներքո։

Ապացուցում է, որ Հայաստանում հաստատված է անձնիշխանություն և կուսակցապետություն։

 

ՀՀ նախկին ՄԻՊ, Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031