Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա էլ սրբություն ասելով՝ Եկեղեցին է ուզում «փուռը տալ». Էդուարդ Շարմազանով

Հուլիս 16,2025 15:49

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

Կարծում եմ, ինչքան Արցախն էր Նիկոլի համար սրբություն, այնքան էլ` Եկեղեցին։

Թե բա՝ իմ համար Եկեղեցին սրբություն է։

2018-ին էլ Արցախն էր նրա համար սրբություն, 2019-ին էլ Ստեփանակերտում ասում էր` Արցախը Հայաստան է եւ վերջ։

2020-ի աշնանն ասում էր՝ Թուրքիան ձգտում է ավարտին հասցնել Հայոց Ցեղասպանությունը, իսկ այսօր դարձել է թուրքական շահերի պաշտպանը։

2020-ի նոյեմբերին /պատերազմից հետո/ կապիտուլյանտը պնդում էր, որ պետք է հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը։

2021-ին էլ հայտարարում էր Արցախի «անջատում՝ հանուն փրկության» օպերացիայի մասին, բայց 2022-ի հոկտեմբերին Արցախը ճանաչեց Ադրբեջանի անբաժան մաս։

Հիմա էլ սրբություն ասելով՝ Եկեղեցին է ուզում «փուռը տալ»։

Ասելով որ լիներ, Հիտլերն էլ ասում էր, որ իր շարժումը քրիստոնեական է։

Մի մարդու նման պետք է սատարել Եկեղեցուն ու Վեհափառ Հայրապետին այս հակազգային ռեժիմի հարձակումներից։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031