«Հայաքվե». Վարչախումբը շատ է խոսում խաղաղության մասին, բայց իրականում այսօր նախաստորագրվելիք պայմանագիրը խաղաղության մասին չէ, այլ այն մասին, թե Հայաստանն ինչ զիջումներ է անում՝ իբրև թե խաղաղություն ստանալու դիմաց։
Այո, այդ պայմանագիրը կարող է կնքվել։ Բայց այն պայմանագիր է ոչ թե խաղաղության, այլ կապիտուլյացիայի մասին։ Այդ փաստաթուղթն իրականում չի երաշխավորում խաղաղություն։ Այն ընդամենը թելադրված է ուժի դիրքերից, և ստորագրելու պարագայում Հայաստանը չի դառնում ավելի անվտանգ, չի ստանում միջազգային երաշխիքներ, չի ստանում խաղաղություն։
Փոխարենը՝ այն կորցնում է իր սահմանների, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պատմական փաստերի և միջազգային իրավունքի վրա հիմնված իրավական դիրքերը։
Խոսքն այստեղ ոչ թե խաղաղության, այլ նոր և մեծ պատերազմի կանխորոշման մասին է։


















































