Լրահոս
Օրվա լրահոսը

Փրկարարները շենքից տարհանել են 50 քաղաքացու. Նորաշեն թաղամասում գտնվող շենքերից մեկի մուտքի պատշգամբում հրդեհ է բռնկվել

Օգոստոս 08,2025 20:33 Share

Օգոստոսի 8-ին, ժամը 16:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասում գտնվող շենքերից մեկի մուտքի պատշգամբում հրդեհ է բռնկվել՝ այրվում են էլեկտրական լարեր։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի մուտքի 3-րդ և 4-րդ հարկերում։

Փրկարարները շենքից տարհանել են 50 քաղաքացու․ տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։05-ին, մարվել՝ 17։13-ին։ Շքամուտքի 3-րդ և 4-րդ հարկերում այրվել են գազի 10 հաշվիչ, կենցաղային իրեր, բնակարաններից մեկի և շքամուտքի դռները։

 

Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031