Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ արձանագրված առաջընթացից․ Ermenihaber.am

Օգոստոս 09,2025 09:12 Share

Ermenihaber.am – Թուրքիան գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև մնայուն խաղաղության հաստատման ուղղությամբ արձանագրված առաջընթացից և դրա շրջանակներում Վաշինգտոնում ցուցաբերված կամքից։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

«Այս քայլը, որը ձեռնարկվել է այն ժամանակ, երբ միջազգային հակամարտություններն ու ճգնաժամերը գնալով սրվում են, կարևորագույն զարգացում է տարածաշրջանային խաղաղության և կայունության հասնելու տեսանկյունից։ Մենք գնահատում ենք ԱՄՆ վարչակազմի ներդրումն այս գործընթացում»,- նշվում է հայտարարության մեջ։

Շեշտվում է, որ ստեղծվել է պատմական հնարավորություն՝ Հարավային Կովկասում խաղաղություն և բարգավաճում բերելու համար։

«Որպես Թուրքիա՝ մենք կշարունակենք նպաստել այս հնարավորությունն իրականացնելու համար ձեռնարկվող բոլոր ջանքերին, ինչպես նաև Ադրբեջանի անձնուրաց ջանքերին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել