ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է.
«Համացանցում և լրատվամիջոցներում մոտոցիկլիստի ու բանակային դիրքի զինծառայողների մասնակցությամբ տեսանյութ է տարածվում:
Հայտնում ենք, որ այդ կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով»:
Հիշեցնենք՝ Շվեյցարիայի քաղաքացի Սանդրո Շմիդը վերջերս այցելել է Հայաստան, շրջել մոտոցիկլետով։
Կարդացեք նաև
Ճանապարհորդության ընթացքում նա անարգել հասել է մարտական դիրքերից մեկը, որտեղ նրան դիմավորել են հայ զինծառայողներ։
Տեսանյութում, որը շվեյցարացին ինքն է տարածել համացանցում, հայ զինվորականները հատուկ պահպանվող տարածք մուտք գործած անկոչ հյուրին ձերբակալելու փոխարեն հաճելի զրույց են ունենում օտարերկրացու հետ՝ առատորեն ու անկաշկանդ օգտագործելով անպարկեշտ արտահայտություններ։