Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Մկրտչյանը և Ռազմավարական ուսումնասիրությունների ինստիտուտի ամերիկյան գրասենյակի ներկայացուցիչները քննարկել են համատեղ գիտաժողովների անցկացման հնարավորությունը

Հոկտեմբեր 10,2025 12:20 Share

Հոկտեմբերի 8-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտի ամերիկյան գրասենյակի ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը ներկա են եղել տնօրեն Թոմաս Բեքեթը, տրանսատլանտյան կապերի գծով ավագ հետազոտող, դեսպան Մայքլ Քարփենթերը, ինստիտուտի այլ ներկայացուցիչներ։

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում անվտանգային նոր միջավայրի ձևավորմանն ու հաղորդակցության ուղիների գործարկմանը։

Քննարկվել է համատեղ ուսումնասիրությունների և գիտաժողովների անցկացման հնարավորությունը, մասնավորապես, թե ինչպես օգոստոսի 8-ի պայմանավորվածությունները և TRIPP նախագիծը կարող են փոխել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական դինամիկան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031