Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ վիզաների ազատականացման առնչությամբ ԵՄ գնահատման առաջին առաքելությունն է հյուրընկալվել Հակակոռուպցիոն կոմիտեում

Դեկտեմբեր 12,2025 12:09 Share

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Եվրոպական միության մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի (VLAP) շրջանակում իրականացվող ԵՄ գնահատման առաջին առաքելության պատվիրակության անդամներին։

Արմեն Ասատրյանը, շնորհակալություն հայտնելով վերջիններիս հանդիպման նախաձեռնության համար, նրանց ներկայացրել է Հակակոռուպցիոն կոմիտեի կառուցվածքն ու գործունեությունը, կոռուպցիոն բնույթի քրեական վարույթներով իրականացվող քննության առանձնահատկությունները: Անդրադարձ է կատարվել նաև հակակոռուպցիոն պայքարի թիրախայնության և արդյունավետության բարձրացման նպատակով 2025 թվականի ընթացքում Կոմիտեում իրականացված նշանակալի բարեփոխումներին,  մասնավորապես՝ նոր ստորաբաժանումների ձևավորմանն ու կառույցի գործունեության լավարկմանն ուղղված բազմաթիվ իրավական ակտերի ընդունմանը:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալը ներկայացրել է նաև հաշվետու ժամանակահատվածում քրեական վարույթների քննության որակական բարելավման, մասնագիտական ներուժի արդյունավետ օգտագործման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում որդեգրած նոր մոտեցումների, այդ թվում՝ հակակոռուպցիոն կրթության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:  Անդրադարձ է կատարվել նաև արտերկրի՝ համանման գործառույթներ իրականացնող իրավապահ մարմինների հետ ակտիվ համագործակցությանն ու քրեական վարույթներով միջազգային իրավական փոխօգնության հարցերին:

ԵՄ առաքելության փորձագետները շնորհակալություն են հայտնել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալին՝ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտին առնչվող հարցերի շուրջ համապարփակ տեղեկատվության ներկայացման համար և ընդգծել նման ձևաչափով համագործակցության կարևորությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031