ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին։
Կողմերը կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնումն ու զարգացումը՝ ընդգծելով, որ կոռուպցիայի կանխարգելումն ու դրա դեմ արդյունավետ պայքարը երկու երկրներում էլ պետական քաղաքականության առաջնահերթ ուղղություններից են։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Չինաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում գործող մասնագիտացված կառույցների, այդ թվում՝ Պետական վերահսկողական հանձնաժողովի և այլ իրավասու մարմինների հետ համագործակցային կապերի հաստատման հնարավորությունները։ Կարևորվել է նաև երկու երկրների համապատասխան կառույցների միջև փորձի փոխանակման անհրաժեշտությունը։
Անդրադարձ է կատարվել նաև Հակակոռուպցիոն կոմիտեի տեխնիկական հագեցվածության բարելավմանն առնչվող հարցերին։ Այդ համատեքստում ընդգծվել է ժամանակակից տեխնիկական սարքավորումների և նորարարական գործիքակազմի ներդրման կարևորությունը, որոնք կարող են նպաստել Կոմիտեի օպերատիվ-հետախուզական և քննչական գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացմանը: Կոմիտեի նախագահը կարևորել է նշված ուղղություններով չինացի գործընկերների հնարավոր աջակցությունը և ընդգծել, որ նման համագործակցությունը կարող է նշանակալի ներդրում ունենալ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման գործում։
Կարդացեք նաև
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե


















































