«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը Մարտունի քաղաքում՝ Շահումյան փողոց 4/14 հասցեում, բացեց իր գրասենյակը։
«Մենք գալիս ենք պատասխանատվություն ստանձնելու, ոչ թե մեղավորներ փնտրելու»,- իր ելույթում նշել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։
Միջոցառման ընթացքում նախաձեռնության անդամները ներկայացրին ծրագրային մի շարք դրույթներ, շեշտեցին, որ իրենց տեսլականի կարևոր բաղկացուցիչներից է անվճար առողջապահական համակարգի ձևավորումը, ավագ սերնդի համար՝ սոցիալական պաշտպանությունը, կրթության համակարգի վերափոխումը։ Նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանի խոսքով վերջին 10 ամսվա ցուցանիշներով առողջապահությանը տրվող ֆինանսական միջոցների 85%-ը գնում է բուժմանը, 25%՝ կանխարգելմանը, այնինչ պետք է լիներ հակառակը։
Կարդացեք նաև
«Շանթ դաշինք» կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանն էլ շեշտեց՝ լավագույն բանը, որ մենք կթողնենք մեր սերունդներին, արժանապատիվ ապագա կառուցելն է։
«Միասնության թևերն» այս կերպ իր գործունեությունն ավելի մոտ է բերում մարդկանց՝ լսելու համար նրանց ձայնը, հասկանալու համար սպասումները և համատեղ ստեղծելու միջավայր, որտեղ յուրաքանչյուրը զգում է իր մասնակցության ուժը։
Նպատակը մարդկանց հետ երկխոսությունը մշտական դարձնելն է, իսկ համայնքի խնդիրների լուծումները՝ գործուն ու տեսանելի:
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնություն





















































