Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե իր վարքագծով Ալեն Սիմոնյանն օրենք է խախտել, ապա, Ռուբինյանի գնահատմամբ՝ «տղամարդիկ պետք է մի հազար անգամ նստած-հելած լինեին»

Մարտ 27,2026 13:19 Share

«Պետք է սպանի իր մեջ մարդուն, պետք է սպանի իր մեջ էգոն, երբ որ վիրավորում են, պետք է փորձի չվիրավորվել, երբ լրագրողներն են վիրավորում, պետք է մեղմ ժպիտով ասի՝ հարգելի լրագրողներ ու պատասխանի հարցերին, երբ լրագրողները տալիս են անտակտ հարցեր, պետք է համբերատար սպասի ու ասի՝ հաջորդ հարցը»,- լրագրողների հետ զրույցում հեգնանքով արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Հարցը վերաբերվում էր երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ հերթական միջադեպին, երբ Ալեն Սիմոնյանն ի պատասխան հայհոյեց քաղաքացուն։

Ռուբեն Ռուբինյանն անհրաժեշտ չի համարում Ալեն Սիմոնյանի վարքագիծը կուսակցությունում քննարկել։

Եթե իր վարքագծով Ալեն Սիմոնյանն օրենք է խախտել, ապա, Ռուբինյանի գնահատմամբ՝ «տղամարդիկ պետք է մի հազար անգամ նստած-հելած լինեին»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031