Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը լքել է պաշտոնը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով սերբական N1 հեռուստաալիքին։
«Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Սերբիայի նախագահի պաշտոնից», — ասվում է հաղորդագրության մեջ։
Նախագահի պարտականություններն այժմ կկատարի Սերբիայի խորհրդարանի նախագահ Անա Բռնաբիչը։
Ավելի վաղ Վուչիչը հայտնել էր, որ մտադիր է սեպտեմբերի 27-ին հրաժարական տալ։ Նա հայտարարել էր, որ հետագայում մտադիր է հավակնել Սերբիայի վարչապետի պաշտոնին։
Կարդացեք նաև
Սերբիայում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի վերջին։
Ըստ ԶԼՄ-ների՝ Վուչիչը կգլխավորի իշխող Սերբական առաջադեմ կուսակցության ցուցակը և կդառնա վարչապետի թեկնածուն։ Վուչիչը հայտարարել է, որ ոչ մի նախագահ երբեք հրաժարական չի տվել, որպեսզի ընտրապայքարին մասնակցի որպես սովորական քաղաքացի, և ինքը ցանկանում է առաջինը լինել, ով դա կանի։



















































