Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական վարույթի առարկան կազմում է հենց այդ որոշման իրավաչափության ստուգումը

Սեպտեմբեր 28,2026 12:30 Share

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը 2026 թ. սեպտեմբերի 16-ի թիվ ՀԿԴ/0089/15/25 որոշմամբ անդրադարձել է քննիչի՝ գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդությունը նախաքննությունն ավարտված լինելու հիմքով դատարանների կողմից ըստ էության քննության չառնելու հարցին և ըստ այդմ՝ արձանագրել, որ այն դեպքում, երբ գույքի արգելադրման մասին որոշումը կայացվել է նախաքննության ընթացքում, իսկ դրա իրավաչափությունը հաստատելու միջնորդությունը ներկայացվել է օրենքով սահմանված կարգով և ժամկետում, ապա դատական վարույթի առարկան կազմում է հենց այդ որոշման իրավաչափության ստուգումը, հետևաբար քրեական վարույթի հետագա՝ դատական քննության փուլ անցնելն ինքնին չի կարող հանգեցնել դատարանի կողմից նշված որոշման իրավաչափությունը չստուգելուն։

Սեփ.լր.

«Առավոտ» օրաթերթ
26.09.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել