Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավոր Կարապետ Բադալյանը ինքնաբացարկ հայտնեց Ռուբեն Հայրապետյանի գործով

Ապրիլ 15,2026 12:23 Share

Այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանը բավարարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի եւ նրա ընտանիքի անդամների փաստաբանական խմբի անդամ Վահագն Դալլաքյանի միջնորդությունը։

Երեկ Վահագն Դալլաքյանը դատավորին բացարկի միջնորդություն էր ներկայացրել։

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ շարունակվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի եւ նրա ընտանիքի ենթադրյալ ապօրինի գույքի գործով քննությունը։ Ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման մասին ՍԴ որոշումից հետո, դատախազությունը այս գործով էլ հայցի հիմքի եւ առարկայի փոփոխության միջնորդություն էր ներկայացրել։ Նախորդ նիստում գործով դատախազը ներկայացրեց փոփոխությունները, որոնք արվել են Ռուբեն Հայրապետյանի հրապարակային հայտարարություններն ուսումնասիրելու արդյունքում։ Պաշտպանական կողմը բացարկ ներկայացրեց դատավոր Կարապետ Բադալյանին։

Անցած տարի պաշտպանական կողմը բացարկ էր ներկայացրել դատավորին այն հիմքով, որ դատավոր Կարապետ Բադալյանը նախկինում եղել է փաստաբան եւ դատական մի գործով ներկայացրել է իր զոքանչին՝ տիկին Հրանուշ Խառատյանին՝ ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի։ Գործը զրպարտությանը եւ վիրավորանքին էր վերաբերվում, այսինքն, բացի հանրային հնչեղությունից նաեւ էմոցիոնալ էր։ Կարապետ Բադալյանը եղել է Ռուբեն Հայրապետյանի դատավարական հակառակորդը եւ պարտվել է գործը։ Պաշտպանական կողմը պնդում էր եւ շարունակում է պնդել՝ այս ամենը կանխակալ- բացասական վերաբերմունք կարող է ստեղծել Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930