Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի անդամակցության բանակցությունները կասեցնելու ԵՄ 2024-ի որոշումը ճնշման քաղաքականություն է. Բոճորիշվիլի

Ապրիլ 15,2026 18:12 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ազատություն». Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հայտարարել է, որ Եվրամիության՝ Վրաստանի անդամակցության բանակցությունները կասեցնելու 2024 թվականի որոշումը «ճնշման քաղաքականություն» է։

«Իսկապես, Բրյուսելի հետ Վրաստանի ԵՄ անդամակցության շուրջ երկխոսությունը կասեցվել է 2024-ին, բայց դա տեղի է ունեցել եվրոպական բյուրոկրատների նախաձեռնությամբ։ Երբ Բրյուսելը որոշում կայացնի, մենք պատրաստ կլինենք սկսել բանակցությունները», – ասել է նախարարը, ընդգծելով՝ ԵՄ որոշմանը ի պատասխան այն ժամանակ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը նպատակ ունի մինչև 2028-ը դառնալ ԵՄ անդամ և մինչև այդ պահը պատրաստ կլինի տնտեսական առումով՝ անդամակցության բանակցությունները սկսելու համար։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: