Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Նազարյան. «Առաջարկում ենք, որ հենց այս պահին ընդդիմադիր բոլոր ուժերով հստակեցնենք խաղի կանոնները, և այդ խաղի կանոնները լինեն ընդդիմադիր հռչակագրի տեսքով». «168 ժամ»

Ապրիլ 16,2026 08:00 Share

Հանրապետական կուսակցությունն առաջարկում է հենց այս պահին ընդդիմադիր բոլոր ուժերով հստակեցնել խաղի կանոնները՝ հետընտրական գործընթացների ժամանակ ընդդիմության միասնական թեկնածուի առաջադրմանը խոչընդոտող հնարավոր իրավիճակներից խուսափելու նպատակով։ Այս մասին նշեց ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանը՝ հստակեցնելով, որ խոսքը ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկած հուշագրի ստորագրման մասին է։

ՀՀԿ խորհրդի անդամը հիշեցրեց՝ Սերժ Սարգսյանն առաջարկել էր, որ ԱԺ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերի նախընտրական ցուցակների առաջին երեք տասնյակում ընդգրկված թեկնածուները ստորագրեն համապատասխան հուշագիր՝ ստանձնելով բարոյական պարտավորություն՝ չհամագործակցել ռեժիմի հետ և չլքել ընդդիմադիր դաշտը։

«Պատկերացնենք հետևյալ իրավիճակը՝ ընդդիմադիր ուժերն անցել են խորհրդարան, Սամվել Կարապետյանն այդ պահին դեռևս չունի հնարավորություն դառնալու վարչապետ՝ սահմանադրական կարգավորումների հետ կապված, ֆավորիտը, ենթադրենք, Նարեկ Կարապետյանն է, և կարող է, չէ՞, հարգարժան Երկրորդ նախագահն ասել. «Ես ունեմ բարոյական իրավունք պնդելու, որ այս պահին ընտրեք ինձ ՀՀ վարչապետ՝ հաշվի առնելով իմ անուրանալի վաստակը պետության կայացման գործում, չնայած, որ ես ձայներով առաջատար ընդդիմադիր ուժի առաջնորդը չեմ»։ Եթե հանկարծ այս խնդիրը կամ այս իրավիճակն առաջանա, մենք ինչպե՞ս ենք այս առումով կողմնորոշվելու։ Դա կլինի՞ արդյոք պատրվակ, որ ընդդիմադիր ուժերը հունիսի 7-ից հետո չկարողանան միավորվել և տուն ճանապարհել այս իշխանությանը։ Այս օրինակն ուղղակի երևակայական օրինակ է, բայց որպեսզի մենք այս իրավիճակից խուսափենք, մենք առաջարկում ենք, որ հենց այս պահին ընդդիմադիր բոլոր ուժերով հստակեցնենք խաղի կանոնները, և այդ խաղի կանոնները լինեն ընդդիմադիր հռչակագրի տեսքով, որը կստորագրեն ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը, որպեսզի հետագայում չկրկնվի Երևանի ավագանու ընտրությունների սցենարը»,- պարզաբանում է Լևոն Նազարյանը։

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930