Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամ Ստեփանյան. Կոչ արեցին սփյուռքում բնակվող հայերին՝ հունիսի 7-ին անպայման գալ Հայաստան եւ մասնակցել քվեարկությանը. «Հրապարակ»

Ապրիլ 16,2026 10:31 Share

Փարիզում ապրիլի 11-ին տեղի ունեցավ Սփյուռքի զորաշարժի համաժողովը, որը տեւեց երկու օր:

Միջոցառմանը ներկա է եղել նաեւ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: «Հրապարակը» նրան մի քանի հարց ուղղեց:

– Այսինքն` կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանին վերջնականապես չի հաջողվել սփյուռքը պառակտել:

– Դրա մասին եւս խոսվեց, խոսվեց այն մասին, որ տարբեր քայլերով փորձ է արվել պառակտել սփյուռքը, ցավոք, որոշ համայնքներում ստացվել է, սակայն, ընդհանուր առմամբ, ՀՀ իշխանություններին չի հաջողվել պառակտել սփյուռքի հիմնական կառույցները, նրանք շարունակում են անել իրենց գործը՝ հենց նույն արցախյան օրակարգի շուրջ:

– Ընտրություններին հաշված օրեր են մնացել: Ի՞նչ խոսվեց այդ մասին, ի վերջո` Արցախի հարցի հետ կապված հնարավոր զարգացումներն անմիջապես կապված են այն հարցի հետ, թե ով է լինելու ՀՀ վարչապետը` հունիսի 7-ից հետո:

– Խոսվեց նաեւ այդ մասին: Տարբեր բանախոսներ կարեւորեցին այն հանգամանքը, որ Հայաստանին անհրաժեշտ է մի իշխանություն, որը կկարեւորի ազգային հարցերը եւ պետական շահը: Սփյուռքը գտնում է, որ չպետք է անտարբեր մնա այդ հարցերին: Եղան նաեւ անձինք, ովքեր ուղիղ կոչ արեցին սփյուռքում բնակվող հայերին՝ հունիսի 7-ին անպայման գալ Հայաստան եւ մասնակցել քվեարկությանը: Այդ հարցն օրակարգային էր:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930