«Եթե Հակակոռուպցիոն կոմիտեի վերջին տարիների հայտարարություններին հետեւենք, Հայաստանի հանրապետության ամբողջ կեսը կոռուպցիոներ, կաշառակեր ու կաշառատու պետք է լինեին: Եկեք չառաջնորդվենք հակակոռուպցիոն կոմիտեի նախընտրական հաղորդագրություններով, առաջնորդվենք ռեալ կյանքով»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ անդրադառնալով այսօր վաղ առավոտից «Ուժեղ Հայաստանի» գրասենյակներում իրավապահների իրականացրած խուզարկություններին եւ կուսակցության 15 թիմակիցների բերման ենթարկելու դեպքերին:
Ասլանյանի խոսքով, ցավոք՝ իրենք հնարավորություն չունեն գաղտնալսել իշխանության ներկայացուցիչներին, հրապարակել նրանց կենցաղային զրույցները. «Այս ամենը դիտարկեք որպես նախընտրական շոու ծրագիր՝ ուղղված մեր աշխատանքները կազմալուծելուն: Սա նաեւ իշխանությունների հավելյալ վախերի ու անխուսափելի պարտությունը զգալու արդյունք է, ինչի հետեւանքով տեսնում ենք՝ սկսել են թիրախավորվել մեր կուսակցության շարքային համակիր-անդամները»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































