Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Դեմիրճյանի նախադեպը պարզ բան է ասում՝ հայը կարող է լինել հերոս՝ առանց զենքի. Արման Թաթոյան

Ապրիլ 17,2026 17:30 Share

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը թիմի հետ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն՝ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրվա առթիվ նրա շիրմին ծաղիկներ խոնարհելու։

 

Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է․ մի պետական գործչի, որը մեր պատմության մեջ առանձնացավ ոչ թե խոսքով, այլ գործով։

Դեմիրճյանն աշխատում էր ամեն օր և նայում առաջ։ Հենց դա էր նրա պատմական բացառիկությունը։

Այսօր, երբ խոսում ենք նրա մասին, դա նոստալգիա չէ։ Այն նախադեպ է։ Եվ Դեմիրճյանի նախադեպը պարզ բան է ասում՝ հայը կարող է լինել հերոս՝ առանց զենքի։

Հայաստանին այսօր հենց այս տեսակի առաջնորդություն է պետք՝ հանուն մարդու աշխատող ղեկավար։

Միևնույն ժամանակ, չբացահայտված քաղաքական սպանությունը անցյալ չէ։ Դա ազդանշան է, որ պետությունը լիարժեք չի գործում օրենքի շրջանակում։ Պետություն, որտեղ իրական մեղավորները մնում են անպատիժ, չի կարող ամբողջությամբ իրավական համարվել։

Արդարությունը գալիս է բերելու արդարադատություն և իրական առաջնորդություն մեր երկրին։

Խոնարհումս Կարեն Դեմիրճյանի շիրիմին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930