Լրահոս
Գիշերային զանգ
Օրվա լրահոսը

«Եթե TRIPP-ը գործարկվի այս իշխանության ձեռամբ և քաղաքականությանը համահունչ, ապա նվազագույնը կորցնելու ենք Սյունիքն ամբողջովին, առավելագույնը՝ որպես պետություն ուղղակի հարվածի թիրախում ենք հայտնվելու». Ձյունիկ Աղաջանյան

Ապրիլ 17,2026 23:30 Share

«Շատ կարևոր ժամանակաշրջան ենք ապրում։ Ինչպես նշել էի, Իրան-ԱՄՆ բանակցությունների սրացած ռազմական գործողությունների փուլում, ԱՄՆ-ը կգնա որոշակի զինադադարի հայտարարարման։ Եվ մենք տեսանք, որ ԱՄՆ-ը ցայտնոտի մեջ ինչ-որ ձևերով փորձում է իր երեսը փրկելու համար արդարացումներ գտնել ռազմական առճակատումից գոնե ժամանակավորապես դուրս գալու համար։ Իրանը ասիմետրիկ պատերազմ վարելու ռազմավարությամբ բերեց, հասցրեց այն վիճակին, որ տարածաշրջանի երկրները հասկացան, որ իրենց արկածախնդրությունը ոչ մի հաջողություն չի բերելու, այլ բումերանգի պես խփում է իրենց՝ դնելով շատ ավելի խոցելի վիճակի մեջ։ Նաև սկսեց հարվածել նավթագազային ռեսուրսների ամբողջ շուկային, որտեղից սնվում են հենց արաբական աշխարհի ղեկավարները, այսօր նաև Միացյալ Նահանգները»,- ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հայելի» ակումբում։

Անդրադառնալով այսօր ստեղծված հեղհեղուկ հրադադարի և ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից հետո, եթե Թրամփի կառավարությունը կարողանա պահպանել դիրքերը, մեր տարածաշրջանում սպասվող հնարավոր զարգացումների և Հայաստանի վրա դրանց ազդեցության հեռանկարի մասին՝ տիկին Աղաջանյանը նշեց, որ հնարավոր է Իրանի վրա ցամաքային հարձակում, իսկ ցամաքային հարձակման պարագայում մեզ համար TRIPP ողբերգական ծրագիրը փորձ է արվելու իրականություն դարձնել։

«Եթե TRIPP-ը գործարկվի այս իշխանության ձեռամբ և այս իշխանության քաղաքականությանը համահունչ, ապա մենք կորցնելու ենք մեր պետությունը, մեր պետությունը դառնալու է թիրախ ռազմական գործողությունների համար։ Այսինքն՝ միանշանակ ոտատակ է գնալու։ Նվազագույնը՝ կորցնելու ենք Սյունիքն ամբողջովին, առավելագույնը՝ մենք որպես պետություն ուղղակի հարվածի թիրախում ենք հայտնվելու։ Տալիս եմ ամենամեղմ գնահատականները»,- ասաց նախկին դիվանագետը։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930