Լրահոս
Գիշերային զանգ
Օրվա լրահոսը

Հատուկ այն կանանց համար, որոնք «պաշտպանված մայրություն» կոնցեպտը փոխարինում են «կրծքերի զբաղվածություն» գռեհիկ արտահայտությամբ․ Զառա Հովհաննիսյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին

Ապրիլ 18,2026 17:24 Share

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Հատուկ այն կանանց համար, որոնք «պաշտպանված մայրություն» կոնցեպտը փոխարինում են «կրծքերի զբաղվածություն» գռեհիկ արտահայտությամբ։

Հայաստանի իրավական համակարգում գործում է մայրության և մանկության հատուկ պաշտպանություն՝ որպես սոցիալական պետության կարևոր բաղադրիչ։

Սա նշանակում է, որ պետությունը պարտավոր է ստեղծել պայմաններ, որոնք թույլ են տալիս համատեղել մայրությունն ու աշխատանքը, մայրությունը դիտվում է ոչ միայն անձնական, այլ նաև հանրային արժեք և հանրային քաղաքականությունները պետք է խթանեն կրծքով կերակրումը՝ որպես երեխայի առողջ զարգացման հիմք։

Հիմա, երբ ԱԺ պատգամավորի մանդատ եք ստանում և մթագնում է առողջ տրամաբանությունը, մի քիչ էլ օրենքներ կարդացեք այն պետության, որի անունից գործում եք։

Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, կրծքով կերակրող մայր Գոհար Ղումաշյանին բերման ենթարկելու փաստին, ասել էր. «Անկախ մարդու կրծքերի զբաղվածությունից՝ չի կարող այնպես լինել, որ մարդը կատարի օրենքով արգելված արարք, քրեական օրենսգրքով արգելված արարք և, հղում անելով իր կրծքերին, ասի՝ ինձ չպետք է ձերբակալեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930