«Հանրային ծառայության մասին օրենքը հստակ է ամրագրում, որ հանրային ծառայողը պետք է քաղաքական զսպվածության կանոնին ենթակա լինի, բայց ես ձեր հարցադրումներից չեմ նկատում, որ ձեր համար խնդիր է հանրային ծառայողի առհասարակ քաղաքական զսպվածության սկզբունքի խախտումը։ Ձեզ համար խնդիր է այն, որ եթե ինչ-որ մեկը քաղաքական զսպվածությունը խախտում է, և դա հօգուտ իշխանությունների է, ապա վատ է»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ Տոների եւ հիշատակների մասին օրենքում լրացում կատարելու նախագծի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորներին դիմեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը։
Անդրադառնալով ԵԽԽՎ բանաձևին՝ Արուսյակ Ջուլհակյանն ասաց․ «Շատ լավ է, որ այս փուլում ենք դա քննարկում, բայց ես շատ կուզեի, որ եթե խոսում եք, օրինակ, նույն 32-րդ կետի մասին, մի հատ նշեք, թե այդ ի՞նչ բիզնեսներից էին մարդկանց ստիպում մասնակցել ընդդիմության հավաքներին, որը տեղ է գտել այդ նույն 32 կետում։ Դուք մոռանում եք ԵԽԽՎ բանաձևի՝ ձեզ համար ոչ շահեկան կետերը։ Եթե կուզեք, մենք մի հատ բոլորով հավաքվենք, բոլոր կետերը հերթով կարդանք, հասկանանք՝ բոլորս ինչ անելիք ունենք ԵԽԽՎ բանաձևի կետերի հետ կապված, և եթե պետք է հանցագործության մասին հաղորդում ներկայացնենք, պարոն Քալաշյանին հանգիստ թողենենք, պարոն Աբրահամյան, ես և դուք գնանք հանցագործության մասին հաղորդում ներկայացնենք՝ ես հանրային ծառայողներին ստիպողաբար հավաքի տանելու հետ կապված, դուք՝ բիզնեսների աշխատողներին»։
Նա նշեց, որ ի գիտություն են ընդունել ԵԽԽՎ բանաձևում նշված բոլոր քննադատությունները և դրանց բոլոր քննադատությունների լավարկման ուղղությամբ աշխատում են։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանն էլ, անդրադառնալով ԵԽԽՎ զեկույցին, ասաց․ «Եզրակացության վերջում այս գնահատականը տալու համար ի՞նչ գին ենք մենք վճարելու, որովհետև ոչ մի բան անվճար չի լինում։ Դուք լավ գիտեք՝ եվրոպական երկրում հնարավո՞ր է մի ամբողջ ընդդիմադիր ուժի զրկել մանդատներից։ Գոնե սուս մնացեք, հիմա, որ վերջում գրել են՝ մի քայլ առաջ է, Թուրքմենիայի, Ղազախստանի բոլոր ընտրություններում էլ գրում են՝ մի քայլ առաջ է, բա գինը ո՞րն է»
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































