Լրահոս
Օրվա լրահոսը

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն իր պատմության 60 տարիներին մի քանի անգամ է նորոգվել և բարեկարգվել․ Լիլիթ Գալստյան

Ապրիլ 19,2026 10:29 Share

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը

Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկների առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարեց, թե 60 տարի Ցեղասպանության հուշահամալիրը «ոչ մեկ» չի վերանորոգել։

Ցավալի է, որ այդ սուտը կուլ է տալիս և չի փորձում խմբագրել հուշարձանի համահեղինակ, զրույցին ներկա Սաշուր Քալաշյանը։
Ցավալի է, որ սուտն իր «այո»-ով հաստատում է նաև նախարար Անդրեասյանը, ով ի պաշտոնե պետք է որ իմանար համապետական նշանակության հուշարձանի նորոգման պատմությունը։ Բայց լռելն ավելի շահեկան է․․․ Համ էլ սուտն այս վարչախմբի մրցակցային առավելությունն է․ ստել, ուրանալ ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․․․

Իսկ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն իր պատմության 60 տարիներին մի քանի անգամ է նորոգվել և բարեկարգվել։

Հուշահամալիրը հիմնանորոգվել է 2003-ին` Ցեղասպանության 90-րդ տարելիցի շրջանակներում՝ ԼԻՆՍԻ հիմնադրամի միջոցներով։ Փոխվել են քարեր, հիմնովին արդիականացվել է բունկերը, ավազե շիթով ամբողջությամբ մաքրվել է հուշարձանը, հիմնովին փոխվել է ոռոգման ցանցը և նոր լուսավորություն է մոնտաժվել, փոխվել են եզրաքարերը, իրականացվել է լայնածավալ ծառատունկ, տեղադրվել է ձայնային հեռարձակման ցանց, վերանորոգվել են աստիճաններ, փոխվել է քայլուղին։

Ի դեպ, 22 տարի առաջ, ի տարբերության ներկա վերանորոգման խայտառակ ընթացքին, Լինսի հիմնադրամի աջակցությամբ իրականացված հուշահամալիրի վերանորոգման ընթացքում պահպանվել են բոլոր, այդ թվում՝ քաղաքաշինական, ճարտարապետական և պատմամշակութային ընթացակարգերը։

Հուշահամալիրը վերանորոգվել է նաև Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում, երբ Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը արտաքին քաղաքական օրակարգի մաս էր և աշխարհի 80-ից ավելի երկրների ներկայացուցիչներ պիտի այցելեին Հուշահամալիր՝ խնկարկելու զոհերի հիշատակն ու դատապարտելու Ցեղասպանություն անանց հանցագործությունը։

1995 թ. ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 80-ամյա տարելիցի շրջանակում բացվել է Հայոց Ցեղասպանության թագարան-ինստիտուտը՝ կազմելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի չորրորդ բաղկացուցիչ մասը։

Եվ ի տարբերություն ձեր վարչախմբի, նախորդ և ոչ մի վարչախումբ չի վախեցել Հայոց Ցեղասպանության ոգեկոչման և խնդրի միջազգայնացման օրակարգերից և չի ենթարկվել մեր անցյալն ու հիշողությունն ուրանալու թուրքական պարտադրանքին, անգամ Խորհրդային ժամանակներում։

Հ․Գ․ Նկարում հուշահամալիրից խնամքով հանված քարերն են, որոնք հուշարձանը ամրացնելուց ու ջրամեկուսացումից հետո կրկին տեղադրվել են։

Հ․Գ․ Հունիսի 7-ից հետո շատ բան կա անելու։ Բայց նախ ԱՄՈԹ-ը վերադարձնել քաղաքականություն և իշխանություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930