Լրահոս
Օրվա լրահոսը

Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում. Արամ Վարդևանյան

Ապրիլ 19,2026 20:14 Share

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը

Իրավունքի և հենց իրավունքի գերակայությունը պետք է հանդիսանա արժեհամակարգ: 2025 թվականի հունիսի 17-ից հետո Սամվել Կարապետյանի դեմ սկսված քաղաքական հետապնդումը հանրության մեծամասնությանն ապացուցեց, որ իշխանությունը դատարանների անկախություն չի հանդուրժում։ Անտեսվեցին նույնիսկ ընտրական երաշխիքները:

Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում, մարդասիրությունը պիտի լինի անսակարկելի իրավական արժեք։

Ուժեղ Հայաստանում կալանքը չի կարող լինել իշխանության սիրած պատիժը։ Մենք պետք է փակենք քաղաքական հետապնդումների, ռեպրեսիվ կալանքների էջը։ Մեկընդմիշտ փակենք։
Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին: Ուժ, խաղաղություն և համերաշխություն բոլորիս։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930