Ապրիլի 20-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկը կտան հունահռոմեական ոճի ըմբիշները։ Հայաստանի ազգային հավաքականը մրցավայր ժամանել է ամբողջական կազմով։ Մրցումային առաջին օրը մեդալների համար պայքարը կծավալվի հինգ քաշային կարգերում՝ 55 կգ, 63 կգ, 77 կգ, 87 կգ եւ 130 կգ։
Այսօր կայացած վիճակահանությունը որոշել է մեր տղաների մրցակիցներին։
55 կգ՝ Իվան Ստեֆանսկի (Ուկրաինա)-Մանվել Խաչատրյան։
63 կգ՝ Ռազվան Առնաուտ (Ռումինիա)-Կարեն Ասլանյան։
Կարդացեք նաև
77 կգ՝ Կարլ Էդվին Բաֆֆ (Շվեդիա)- Մալխաս Ամոյան։
87 կգ՝ Գեւորգ Թադեւոսյան-մրցակիցը հայտնի կլինի որակավորման փուլից հետո։
130 կգ՝ Ալբերտ Վարդանյան-Ռիզա Կայաալփ (Թուրքիա)։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































