Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծկռտուք Գյումրու «Հակոբ Մծբնեցի» եկեղեցու հետնամասում

Ապրիլ 21,2026 17:52 Share

Aravot.am-ի տեղեկություններով, մի քանի օր առաջ՝ ապրիլի 15-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Գյումրու Անի թաղամասի «Հակոբ Մծբնեցի» եկեղեցու բակում։ Ժամը 24․00-ի սահմաններում ոստիկանություն է ահազանգել մի քաղաքացի՝ տեղեկացնելով, որ եկեղեցու հետնամասում իրար են ծեծում։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը ու պարեկային ծառայության կարգախումբը պարզել են, որ այդ նույն թաղամասի 45-ամյա բնակիչներից մեկը մոտ մեկ ժամ առաջ վարորդներից մեկին զգուշացում է կատարել «Opel» մակնիշի մեքենան անկանոն վարելու համար, որից հետո վարորդը և երկու ուղևորները իջել են ավտոմեքենայից ու ձեռքերով-ոտքերով հարվածներ են հասցրել նախազգուշացնող տղամարդու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ։

20-ամյա դուստրը, տեսնելով, որ երեք երիտասարդներ ծեծում են իր հորը, փորձել է միջամտել, դադարեցնել ծեծկռտուքը, սակայն երիտասարդներից մեկն այնպես է հարվածել նրան, որ աղջիկը վայր է ընկել՝ աջ ծնկի շրջանում ստանալով վնասվածքներ։

Հայրը դիմել է ոստիկանություն, ոստիկանության «Մուշ» բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, թե ովքեր է վիճաբանել ու հարվածել 45-ամյա տղամարդուն՝ իր իսկ տան բակում «Opel» մակնիշի մեքենան անկանոն վարելու ու զգուշացում ստանալու պատճառով։

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկել «Opel» մակնիշի մեքենայի 30-ամյա վարորդին ու նրա ընկերներին հայտնաբերելու ուղղությամբ։

Այս գործը քննվում է Շիրակի մարզային քննչական վարչությունում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930