Լրահոս
Օրվա լրահոսը

Հրեմ, ընկնես, որ ֆայմե՞ս… դատարանը մեղավոր ճանաչեց երեխային բռնության ենթարկած ընկեր Թամարային

Ապրիլ 22,2026 18:04 Share

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, այսօր մեղավոր ճանաչեց թիվ 94 մանկապարտեզի նախկին դաստիարակ Թամարա Գյուրջյանին՝ հրապարակելով մեղադրական վերդիկտ:

Դատարանը այսօր մեղադրական վերդիկտից հետո հրապարակեց նաեւ դատավճիռը՝ Թամարա Գյուրջյանի նկատմամբ որպես պատիժ սահմանելով 3 տարվա ազատազրկում, իսկ որպես լրացուցիչ պատիժ 3 տարով Գյուրջյանին զրկեց մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

Հիշեցնենք, որ դաստիարակ Թամարա Գյուրջյանը մեղադրվում էր նրա համար, որ 2015 թվականի դեկտեմբերի 1-ից հանդիսանալով Երևան քաղաքի, թիվ 94 մսուր- մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության ավազ խմբի դաստիարակ, մանկապարտեզի ավագ խմբի սաներից մեկին պարբերաբար ենթարկել է ֆիզիկական եւ հոգեկան բռնության:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930