«Դա մի տերմինով անհնար է նկարագրել՝ դա հիմարություն է, դա ազգադավություն է, ինչ ասեմ, ասելու բան չկա»,- Հակակոռուպցիոն դատարանում իր վերաբերյալ գործով դատական նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Ցեղասպանության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
Ստեփանակերտի մայր տաճարի ոչնչացմանն անդրադառնալով և հարցին, թե ՀՀ իշխանությունները որևէ քայլ կձեռնարկե՞ն Արցախում ադրբեջանական գործողությունների դեմ՝ Սերժ Սարգսյանն ասաց․ «Չէ, իհարկե, չեն ձեռնարկի»։
Հարցին՝ հավատո՞ւմ է, որ ԱԺ ընտրություններում 2021-ի սցենարը չի կրկնվի, Սերժ Սարգսյանն ասաց․ «Շատ եմ ուզում, որ չկրկնվի»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































