Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը գրում է.
«Իշխանությունները, որպեսզի ընտրություններն իշխազրկման չհանգեցնեն, դեռ 2000-ականների սահմանագծին են վճռել ստեղծել իշխանությունը պահելու անխափան մեխանիզմ։
Այդ նպատակով՝
– տոտալ վերահսկողության տակ են վերցրել ուժային կառույցները, որոնք պետք է հավատարմորեն ծառայեն իշխանավորին, դաժանորեն ճնշեն ընդդիմադիր դրսևորումները,
Կարդացեք նաև
– հնազանդեցրել են դատական համակարգը՝ դատավորն ազատ չպետք է լինի, պետք է սպասի հրահանգների ու լուռ կատարի այն,
– քաղաքական բանավեճը, քաղաքական մրցակցությունը թշնամության են վերածել, լուսանցք են մղել, արհեստականորեն մարգինալացրել են ընդդիմությանը՝ ընդդիմադիր քաղաքական ուժերը գոյատևելու, ընդդիմադիր ցանկացած մեկը աշխատելու, իր հոգսը հոգալու, ապահով ապրելու ոչ մի հնարավորություն չպետք է ունենա,
– վերահսկողության տակ են վերցրել ընտրական համակարգը՝ ընտրում է ընտրողը, հաշվում են իշխանությունները, ընտրությունները վերածել են ոչ ցանկալի, բայց, այլ ելք չունենալով՝ պարտադիր իրականացվող միջոցառման։
Այսպիսի մեխանիզմ ստեղծել է Ռոբերտ Քոչարյանն ու լիուլի օգտվել է դրա բարիքներից, այն ամրապնդել է Սերժ Սարգսյանն ու կրկին օգտվել լիուլի, այժմ էլ Փաշինյանն է օգտվում։
Նա այդպես էլ այս դրվածքը փոխելուն ուղղված ոչ մի քայլ չարեց։
Հունգարիայի օրինակը, բայց, որտեղ Օրբանը մոտավորապես այսպիսի մեխանիզմ էր ստեղծել, ցույց տվեց, որ այն, ընտրողների ակտիվության պարագայում, կարող է խափանվել։ Սպասենք ու տեսնենք, թե ինչ տեղի կունենա մեր երկրում»։


















































