Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությունը և պատմական արդարության վերականգնումը չեն կարող ենթարկվել քաղաքական շահարկումների կամ հետաձգման. Հովիկ Ավանեսով

Ապրիլ 24,2026 12:16 Share

Հարգելի՛ հայրենակիցներ,

Հարգարժա՛ն գործընկերներ,

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առթիվ մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակին՝ վերահաստատելով պատմական ճշմարտության ճանաչման և արդարության վերականգնման մեր անսասան պահանջը։

Ավելի քան մեկ դար անց շարունակում է ակնհայտ մնալ, որ ցեղասպանության կազմակերպիչների և իրականացնողների նկատմամբ պատշաճ իրավական և քաղաքական գնահատականի բացակայությունը ստեղծել է անպատժելիության վտանգավոր նախադեպ։ Անպատժելիությունը ոչ միայն խաթարում է միջազգային իրավունքի հիմքերը, այլև գործնականում վերածվում է նոր հանցագործությունների խրախուսման մեխանիզմի։

Վերջին զարգացումները մեր տարածաշրջանում դրա առավել քան տեսանելի ապացույցն են։ Արցախի ամբողջական բռնազավթումն ու արցախահայության բռնի տեղահանությունը վկայում են, որ միջազգային հանրության անգործությունն ու ընտրովի արձագանքը նպաստում են ցեղասպանական գործողությունների շարունակականությանն ու խորացմանը։ Այս իրողությունը պահանջում է հստակ արձանագրում՝ անպատժելիությունը հանդիսանում է նոր ցեղասպանական քաղաքականությունների ձևավորման և իրագործման պարարտ հող։

Խիստ դատապարտելի է այն հանգամանքը, որ մինչ օրս չեն ապահովվել արդյունավետ մեխանիզմներ՝ նման հանցագործությունները կանխելու, դրանց պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու և տուժած ժողովուրդների իրավունքները վերականգնելու ուղղությամբ։ Միջազգային կառույցների կողմից արձանագրվող հայտարարությունները, որոնք չեն ուղեկցվում գործնական քայլերով, չեն կարող համարվել բավարար և համարժեք արձագանք։

Այս պայմաններում առաջնային է՝

պահանջել հստակ իրավական գնահատական կատարված հանցագործություններին,

հետևողականորեն առաջ մղել պատասխանատվության ենթարկման գործընթացները,

ապահովել մշակութային ժառանգության պաշտպանության գործուն մեխանիզմների ներդրում և իրականացում։

Հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությունը և պատմական արդարության վերականգնումը չեն կարող ենթարկվել քաղաքական շահարկումների կամ հետաձգման։ Դրանք միջազգային իրավունքի և համամարդկային արժեքների պահպանման առանցքային նախապայմաններ են։

Հիշատակի այս օրը վերահաստատում ենք մեր հետևողականությունը՝ շարունակելու պայքարը հանուն արդարության, իրավունքի գերակայության և ազգային արժանապատվության պաշտպանության։

Հավերժ հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին։

Հովիկ Ավանեսով

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն,

«Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930