Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն կոչ է արել պատասխանատվության ենթարկել Երևանում Թուրքիայի դրոշի այրման մասնակիցներին

Ապրիլ 24,2026 14:53 Share

Ապրիլի 23-ին Երևանում անցկացված «Ջահերի երթի» ընթացքում Թուրքիայի դրոշի այրումը դատապարտվել է Ադրբեջանի կողմից:

Ադրբեջանի ԱԳՆ-ից APA գործակալությանը հայտնել են, որ Հայաստանի կառավարությունը պետք է ժամանակին կանխեր նման ակցիան, որը, նրանց գնահատմամբ, հանդիսանում է էթնիկ հողի վրա ձևավորված ատելության դրսևորում, և ապահովեր համապատասխան անվտանգության միջոցառումներ։

Գերատեսչությունը նշել է, որ նման «անընդունելի գործողությունները» չեն կարող արդարացվել ժողովրդավարական նորմերով, հավաքների ազատությամբ կամ խոսքի ազատությամբ, և դրանց հանդեպ անտեսումը լիովին անընդունելի է։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ նման գործողությունները, որոնք բնորոշվում են որպես ռևանշիստական և էթնիկ ատելության վրա հիմնված մտածողության դրսևորում, պետք է միջազգային մակարդակով դատապարտվեն և կանխվեն։

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանի իշխանություններին պատասխանատվության ենթարկել այդ գործողությունները իրականացրած անձանց։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930