Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն եւ Հայաստանը ամրապնդում են քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Ապրիլ 24,2026 16:01 Share

Առաջիկայում կայանալիք առաջին ԵՄ–Հայաստան գագաթնաժողովին ընդառաջ Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական քաղաքացիական պաշտպանության եւ մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինությունը (DG ECHO) եւ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը ստորագրել են վարչական պայմանավորվածություն՝ քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ։

Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի հաղորդագրության համաձայն փաստաթուղթը «նշանավորում է կարեւոր առաջընթաց աղետների դիմակայության բարձրացման ուղղությամբ» եւ «բացում է քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցության նոր փուլ՝ ամրապնդելով արտակարգ իրավիճակների ժամանակ արձագանքման կարողությունները, տեղեկատվության փոխանակումը եւ կարողությունների զարգացումը»։

Վարչական պայմանավորվածության հիմնական ուղղություններն են․

Արտակարգ իրավիճակներում տեղեկատվության փոխանակման ուժեղացում՝ աղետներին արագ եւ համակարգված արձագանք ապահովելու նպատակով.
Փորձագիտական կարողության եւ լավագույն փորձի փոխանակում՝ թույլ տալով կողմերին միմյանցից սովորել եւ բարելավել աղետներին պատրաստվածության ապահովումը.
Մասնակցություն համատեղ վարժանքներին, սեմինարներին եւ աշխատաժողովներին,
Աջակցություն աղետների ռիսկերի կառավարման բոլոր փուլերում՝ կանխարգելումից եւ պատրաստվածությունից մինչեւ արձագանք եւ վերականգնում։

«Սույն վարչական պայմանավորվածությունն արտացոլում է Հայաստանի հետ մեր ամուր գործընկերությունը։ Այն հիմք է ստեղծում քաղաքացիական պաշտպանության ոլորտում առավել սերտ համագործակցության եւ համատեղ վերապատրաստման համար», – միջոցառման շրջանակում նշել է DG ECHO-ի գլխավոր տնօրեն պարոն Մաչեյ Պոպովսկին:

Նա հավելել է, որ ԵՄ-ի՝ առավել կայուն եւ դիմակայուն քաղաքացիական պաշտպանության համակարգ կառուցելու գործում Հայաստանին աջակցելու հանձնառությունը շարունակական է, ինչը նպաստում է ոչ միայն Հայաստանի, այլեւ ավելի լայն իմաստով տարածաշրջանային անվտանգությանը

EU NEIGHBOURS east

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930