Լրահոս
Օրվա լրահոսը

Սա այն դեպքն է, երբ զոհը սկսում է համակրանք տածել իր դահիճի հանդեպ. «Հայացք Երեւանից»

Մայիս 03,2026 10:00 Share

Հայաստանի բարձրաստիճան ղեկավարների, մասնավորապես՝ առաջին դեմքի աղմկոտ հայտարարություններն ու տարօրինակ մտքերը, որոնք այլեւս հետաքրքիր չեն ոչ ոքի համար, այս անգամ հնչեցին Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի համատեքստում: Մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակի օրը վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, ի լուր աշխարհի, հայտարարեց, թե 1915թ. ողբերգությունը տեղի է ունեցել, «քանի որ հայերը ներքաշվել էին միջազգային խարդավանքների մեջ»: Նա կորուսյալ հայրենիքի մասին հռետորաբանությունն անվանեց ծուղակ, որը «հանգեցնում է պետականության կորստի», եւ կոչ արեց կենտրոնանալ ՀՀ-ի այսօրվա տարածքի վրա:

Փաստորեն, ըստ Նիկոլ Փաշինյանի, ցեղասպանվելու համար մեղավոր են ոչ թե թուրքերը, ոչ թե Օսմանյան կայսրությունը, այլ հայերն՝ իրենք, ովքեր ներքաշված էին «միջազգային խարդավանքներում»: Սա մաքուր թուրք-ադրբեջանական խոսույթ է: Ցեղասպանության սուրբ նահատակներին ուղղված նման մեղադրանքը ոչ միայն սրբապղծություն է, այլեւ դավաճանությանը համազոր մտայնություն, որով հայտարարության հեղինակն ուզում է հաճոյանալ հայտնի զույգին: Անգամ փորձում է այս ողբերգական օրվա առիթն օգտագործել եւ, մոտալուտ ընտրություններին ընդառաջ, թուրքերին հայտնել իր հավատարմությունն ու որոշակի քաղաքական շահաբաժին կորզել:

Փաշինյանը չի վերլուծում Ցեղասպանության պատմությունը, չի խորանում պատմական իրողությունների մեջ, նա ազգային շահերից հրաժարվելու արդարացումներ է փնտրում: Եվ դա անում է այն օրը, երբ հիշատակվում է մեկուկես միլիոն անմեղ հայերի հիշատակը: Այս անձը, որը ոչ բարով մեր պետության գլուխն է, սպասարկում է այլոց շահերը՝ թուրքերի ու ադրբեջանցիների: Այդ հարցում նա բարդույթներ չունի, այլեւս հանել է դիմակը եւ ջնջել պարկեշտության սահմանները: Գործում է բացահայտ, անկաշկանդ, առանց դույզն-ինչ զղջալու: Երկրի պատասխանատու անձինք անթաքույց հայտարարում են, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այժմ մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ։

Այսօր մենք ականատեսն ենք շատ ցավալի եւ անհավատալի մի իրականության, երբ ՀՀ ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղասպանությունն իրականացնողներին՝ ջանալով հավասարության նշան դնել զոհի եւ դահիճի միջեւ։ Սա այն դեպքն է, երբ զոհը սկսում է համակրանք տածել իր դահիճի հանդեպ: Այս երեւույթը քաջածանոթ է հոգեբան մասնագետներին, եւ գիտության մեջ է մտել «Ստոկհոլմի համախտանիշ» անվանումով: Հայտնի են բազում օրինակներ, երբ պատանդները սկսում են կարեկցել իրենց զավթիչներին եւ ինչ-որ իրավիճակներում, նույնիսկ, խոչընդոտում են իրավապահների կողմից իրենց իսկ ազատագրմանն ուղղված գործողությունները:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երեւանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031