Իր իրավունքների խախտման մասին այսօր ահազանգող «Իմ քայլը » հիմնադրամի գործադիր տնօրեն, Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, չհամաձայնեց լրագրողի դիտարկմանը, թե իրեն զոհի կերպարի մեջ է դրել՝ խոսելով իր ոտնահարված իրավունքների մասին:
«Ես ինձ զոհի կերպարում չեմ դնում, ես նմա՞ն եմ զոհի կերպարի: Ես իմ իրավունքներն եմ պաշտպանում, ընդ որում հայց ներկայացնելով այն անձի դեմ, որը խախտել է իմ իրավունքները: Դա զոհի կերպար չէ, ես պաշտպանում եմ իմ իրավունքները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Աննա Հակոբյանը:
Հիշեցնենք, որ նա հայց է պատրաստվում ներկայացնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանի դեմ, քանի որ վերջինս օրեր առաջ հրապարակել էր, որ «Անկախ դիտորդ» դաշինքը ենթադրյալ խախտումներ է հայտնաբերել «Իմ քայլը» հիմնադրամի վերջին ամիսների գործունեության մեջ եւ դիմել է Վարչական դատարան` պահանջելով 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին: Ըստ Իոաննիսյանի՝ դաշինքը, որպես ՔՊ-ի քարոզչական միջոցառում է դիտարկում ապրիլի 19-ին Գյումրիի եւ 23-ին Երեւանի համերգները. դրանց ծախսը պետք է կատարվեր Կուսակցությունների մասին օրենքին համապատասխան։ Այնինչ, այդ համերգների ֆինանսավորումը չի տեղավորվում այդ օրենքի սահմանափակումների մեջ։ Իոաննիսյանը հայտնել էր նաեւ, որ դիմում են ներկայացնում նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով` նշվածին իրավական գնահատական տալու պահանջով։
Կարդացեք նաև
Ի դեպ, «Անկախ դիտորդի» այս ուսումնասիրությունն իր իրավունքների ոտնահարում համարող Աննա Հակոբյանը, որը նաեւ այս ամենը մեկնաբանեց կանանց նկատմամբ խտրականության արգելքի խախտում, չցանկացավ իր ամուսնու ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված ու տեղում մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի դեպքի վերաբերյալ հարցին պատասխանել: Բայց մի քանի անգամ շեշտեց, որ շատ կանանց ոտնահարված իրավունքների մասին է բարձրաձայնել, այնպիսի ոտնահարված իրավունքների, որոնց մասին, ըստ նրա, նույնիսկ լրատվամիջոցները չեն խոսել:
Հարց հնչեց նաեւ «Իմ քայլի» անանուն նվիրատուների, իր անունը տարբեր բիզնեսների հետ կապի մասին ու այն տեսակետների, որ «Իմ քայլին» նվիրատվություն արած գործարարները արտոնություններ են ստանում: Հակոբյանն այսպես արձագանքեց. «Դա սուտ է, բացատրություն չունեմ, իրականությանը չհամապատասխանող կարծիքներ են, որոնք թեւածում են արդեն մի քանի տարի շարունակ» :
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































Գործող անձինք․
Թագուհի Հերովդիա – Աննա Հակոբյան
Արքա Հերովդես Անտիպաս – Նիկոլ Փաշինյան
Հովհաննես Մկրտիչ (Иоанн Креститель) – Դանիել Իոաննիսյան
Սալոմե – թողնում եմ ձեր ճաշակին