Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանոթացել է մայիսի 4-ին տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքներին:
Արայիկ Հարությունյանը շրջել է գագաթնաժողովի անցկացման սրահներով, տեղում ծանոթացել իրականացված և ընթացիկ նախապատրաստական աշխատանքներին: Վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացվել են գագաթնաժողովին ընդառաջ ենթակառուցվածքային և տեխնիկական հագեցվածության, լոգիստիկ հասանելիության ապահովման և այլ ուղղություններով կատարված աշխատանքները:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը կարևորել է գագաթնաժողովի պատշաճ մակարդակով կազմակերպումն ու անցկացումը և տվել համապատասխան հանձնարարականներ աշխատանքների ամփոփման ուղղությամբ:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































