Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ի գործով դատախազության ներկայացրած ենթադրյալ վնասի հատուցման վերաբերյալ միջնորդությունը, ըստ պաշտպանության կողմի, բավարարման ենթակա չէ

Ապրիլ 28,2026 16:54 Share

Հակակոռուպցիոն դատարանում Աշխեն Ղարսլյանի նախագահությամբ՝ ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գեւորգյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի՝ ՀՀ կողմից հատուցված 670 մլն. ՀՀ դրամը որպես հետադարձ պահանջ համապարտության կարգով բռնագանձելու պահանջի մասին նախնական դատական նիստում մարտի 1-ի գործով դատախազության ներկայացրած ենթադրյալ վնասի հատուցման վերաբերյալ միջնորդությունը, ըստ պաշտպանության կողմի բավարարման ենթակա չէ, քանի որ մինչ այդ դատախազությունը փաստորեն հստակ չէր ներկայացրել իր պահանջը, թե որն է այդ վնասի բնույթը։ Այսօրվա նիստում հայցվոր կողմի ներկայացուցիչը մի դեպքում նշեց, որ ըստ իրենց սուբյեկտիվ մոտեցման՝ դա ոչ նյութական վնաս է, հետագայում հստակեցրեց, որ դա նյութական վնասի պահանջ է։

Պաշտպանության կողմի ներկայացուցիչները նշում էին, որ դրանք էական, առարկայական տարբերություն են, տարբեր ինստիտուտներ եւ տարբեր իրավակարգավորումներ են։

Մեր զրույցում պաշտպանական կողմի ներկայացուցիչներն ասացին, որ 2019 թվականին ընդունված օրենքում նշված է որպես աջակցություն այն անձանց, որոնք մասնակցել են 2008 թվականի մարտի 1-ի հավաքներին։ Այսինքն, դա պետության կողմից տրվող աջակցությունների գումարն է եղել, որ պետությունն իր սուբյեկտիվ ընկալմամբ եւ ցանկությամբ որոշել է, որ պետք է անձանց տրամադրի ինչ-որ աջակցություն։ Այնտեղ չկա որեւէ վնասի մասին խոսք։ Մինչդեռ, դատախազությունը տվյալ դեպքում դա ներկայացնում է այնպես, որ պետությունը իբր դրանով վնաս է հատուցել եւ հիմա ձեռք է բերել այդ վնասի փոխհատուցման իրավունք, ինչը չի տեղավորվում որեւէ իրավական տիրույթում, իրավական որեւէ մեկնաբանության մեջ։

Դատական նիստն այսօր հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 5-ին, ժամը 14։00-ին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 12.08.2019-ին կառավարությունում հանդիպել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930