Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսանկարները հաստատում են՝ Ստեփանակերտի Մայր տաճարը և Սուրբ Հակոբ եկեղեցին ոչնչացվել են. «Ազատություն»

Ապրիլ 28,2026 17:58 Share

Ստեփանակերտի Մայր տաճարը քանդվել է, այս մասին հաստատում են «Ազատություն» ռադիոկայանի ապրիլի 26-ին արված արբանյակային լուսանկարները:

Ապրիլի կեսերին հայկական լրատվամիջոցներում տեղեկություններ էին շրջանառվում, որ Ստեփանակերտում գտնվող Սուրբ Աստվածածնի մայր տաճարը ոչնչացվել է, սակայն այդ վայրի վերաբերյալ հստակ ու վերջերս արված պատկերներ հասանելի չէին։

Այս պատկերները ցույց են տալիս Սուրբ Աստվածածնի տաճարը 2025 թվականի վերջին (վերևում) և նույն վայրը ապրիլի 26-ին։

Ստեփանակերտում տաճարի շինարարությունը սկսվել է 2006 թվականին, իսկ վայրն օծվել է 2019 թվականին։

Բացի այն, որ այն ծառայում էր որպես քաղաքի հիմնական աղոթատեղի, դրա նկուղը փրկության տարածք դարձավ արցախցիների համար պատերազմների ժամանակ. այստեղ պատսպարվում էին հազարավորներ։

Սուրբ Աստվածածնի տաճարը 2023 թվականի սեպտեմբերին:

«Ազատություն» ռադիոկայանի լուսանկարները հաստատում են, որ վերջին շաբաթների ընթացքում մայր տաճարից բացի ոչնչացվել է նաև Սուրբ Հակոբ եկեղեցին, որը քաղաքի մեկ այլ քրիստոնեական կարևոր վայր էր։

Ստեփանակերտի հյուսիսում գտնվող Սուրբ Հակոբ եկեղեցին, լուսանկարվել է մինչև Ադրբեջանի կողմից ԼՂ-ի գրավումը: (Լուսանկարը՝ monumentwatch.org-ի թույլտվությամբ):

Սուրբ Հակոբ եկեղեցու կառուցումն ավարտվել է 2007 թվականին, ֆինանսավորվել է ամերիկահայ բարերարի կողմից՝ ի հիշատակ իր մահացած որդու։

Ստեփանակերտի հյուսիսում գտնվող Սուրբ Հակոբ եկեղեցին, լուսանկարված է 2025 թվականի վերջին (վերևում) և նույն վայրը՝ ապրիլի 26-ին։

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Էլնարե Ակիմովան ապրիլի 22-ին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանն ասել է, որ եկեղեցիների ոչնչացման մասին պնդումները «ռևանշիստական ուժերի սադրանք են»՝ Բաքվի հեղինակությանը վնասելու համար։

Պատգամավորը պնդել է, թե իր երկիրը «երբեք չի քանդում պատմական կամ մշակութային հուշարձաններ, կառավարությունը փորձում է պահպանել դրանք»:

Սուրբ Աստվածածին տաճարի գմբեթը, լուսանկարված է 2018 թվականին (ձախից) և նույն վայրից նկարահանված տեսանյութից կադր՝ 2026 թվականի ապրիլին:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը չի արձագանքել այս հոդվածի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու խնդրանքին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930