«Sputnik Armenia». Իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստանի» Ավանի գրասենյակ․ կան բերման ենթարկվածներ:
«Ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են մի խումբ անձինք։ Անհրաժեշտության դեպքում ավելի ուշ լրացուցիչ տեղեկատվություն կտրվի», – հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։


















































