Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելացե՞լ են արդյոք կանխիկ դրամական հոսքերը Հայաստան. CivilNetCheck

Ապրիլ 29,2026 17:01 Share

CivilNetCheck. Հունիսյան խորհրդարանական ընտրություններին ընդառաջ լրատվամիջոցներում և հանրային դիսկուրսում պարբերաբար շրջանառվում են պնդումներ Հայաստան կանխիկ դրամական միջոցների խոշոր հոսքերի մասին: Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) իր հերթին հորդորել է քաղաքացիներին խուսափել կանխիկի ֆիզիկական տեղափոխումից և անցնել թափանցիկ բանկային փոխանցումների։

Կանխիկի ներհոսքն իսկապե՞ս աննախադեպ է։ Ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական թվերը։ #CivilNetCheck-ը ՊԵԿ-ից ձեռք է բերել 2020-2026 թթ. (ապրիլի 16-ի դրությամբ) վիճակագրությունը։ Տվյալները վերաբերում են բացառապես մաքսային հայտարարագրման ենթակա՝ 10,000 դոլարը գերազանցող կանխիկ միջոցներին և ներառում են ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման հոսքերը՝ ըստ արժույթի և ֆիզիկական անձանց թվի։

Տվյալների համադրումը ցույց է տալիս, որ վերջին տարիներին կանխիկ դրամական հոսքերը կտրուկ տատանվել են՝ արձագանքելով արտաքին և ներքին գործոններին։ Սակայն 2025–2026-ի ցուցանիշները դուրս են գալիս նախորդ տարիների ձևավորված օրինաչափություններից։

2026 թվական․ պահպանվող բարձր տեմպ և արտահանման ակտիվություն

2026-ի առաջին ամիսների տվյալները ցույց են տալիս, որ 2025-ին արձանագրված բարձր ակտիվությունը շարունակվում է։ Հունվարի 1-ից մինչև ապրիլի 16-ն ընկած ժամանակահատվածում 332 ֆիզիկական անձ խոշոր կանխիկ միջոցներ է ներմուծել Հայաստան։

Այս ընթացքում երկիր է բերվել ավելի քան 8,25 մլն դոլար, 68,3 մլն ռուսական ռուբլի, 1,27 մլն եվրո և 118,6 մլն դրամ կանխիկ։

Միևնույն ժամանակ, արտահանման տվյալները վկայում են, որ կանխիկ հոսքերը շարունակում են մնալ երկկողմանի։ Նույն ժամանակահատվածում 503 ֆիզիկական անձ երկրից դուրս է բերել շուրջ 20,7 մլն դոլար, 12,3 մլն ռուսական ռուբլի և 1,07 մլն եվրո։ ՀՀ դրամի արտահոսքը կազմել է մոտ 58,7 մլն դրամ։ Արտահանվել են նաև այլ արժույթներ՝ այդ թվում շվեյցարական ֆրանկ, բրիտանական ֆունտ և այլք, սակայն դրանց ծավալները համեմատաբար փոքր են։

Ընդհանուր առմամբ, 2026-ի առաջին ամիսների տվյալները ցույց են տալիս, որ կանխիկ հոսքերը պահպանվում են բարձր մակարդակի վրա՝ հստակ բևեռացմամբ. եթե դոլարի պարագայում շարունակում է գերակշռել կապիտալի արտահոսքը, ապա ռուբլին և դրամը շարունակում են մեծ տեմպերով կուտակվել Հայաստանում։

Անի Գրիգորյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930