Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր նպատակը հստակ է՝ թույլ չտալ հակազգային, օտար ուժերին ծառայող վարչակարգի վերարտադրություն. Չալաբյան

Ապրիլ 30,2026 14:01 Share

«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ մենք համագործակցության հուշագիր ստորագրեցինք «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ, որով հանձն առանք միավորելու մեր ջանքերը՝ Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների միջոցով հասնելու գործող վարչախմբի հեռացմանը և նոր ազգային իշխանության ձևավորմանը։

Այս իրադարձությանը նախորդել են մոտ մեկ ամիս տևած բանակցություններ, մեր քաղաքական ծրագրերի համադրման ծավալուն աշխատանք, համատեղ գործունեության մոդելի հստակեցում, թիմերի մերձեցում՝ այս ամենի արդյունքում մենք այժմ պատրաստ ենք միասին իրականացնել նախընտրական քարոզարշավը, ինչպես նաև՝ համատեղ իրականացնել ընտրական գործընթացի օրինականության վերահսկողությունը։

Որպես ազգային քաղաքացիական միավորում, մեր նպատակը հստակ է՝ թույլ չտալ հակազգային, օտար ուժերին ծառայող վարչակարգի վերարտադրությունն ընտրությունների միջոցով, փոխարենը երկրում նոր ազգային իշխանություն ձևավորել՝ դեպի ապագան միտված հստակ ռազմավարությամբ: Այս նպատակին մենք կծառայեցնենք մեր բոլոր ուժերը՝ ակնկալելով նաև մեր բոլոր համախոհների և աջակիցների օժանդակությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930