Լրահոս
Օրվա լրահոսը

Նիցցայում հանդիպումներում Սինանյանը քննարկել է ՀՀ–Սփյուռք գործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Ապրիլ 30,2026 17:19 Share

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Ֆրանսիայում է։

Ապրիլի 29-ին Զարեհ Սինանյանը Նիցցայում հանդիպել է Կոտ դը Ազուրում Սփյուռքի գործերի հանձնակատար Վահագն Մովսեսյանի, Մշակույթի և արվեստի միջազգային համարգման խորհրդի նախագահ Կիրկոր Աժդերհանյանի, Կոտ դը Ազուրի հայկական ասոցիացիաների համակարգող խորհրդի ղեկավարության, խորհրդին մաս կազմող միությունների ներկայացուցիչների, ինչպես նաև Նիցցայի քաղաքային խորհրդի մի շարք նորընտիր անդամների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքային կյանքի ակտիվացման, երիտասարդների ներգրավման, ինչպես նաև Հայաստան–Սփյուռք գործակցության ընդլայնման հնարավորություններին վերաբերող մի շարք հարցեր։

Հաջորդ օրը Գլխավոր հանձնակատարը մասնակցել է Արվեստի և մշակույթի ֆրանս-հայկական կենտրոնի կողմից կազմակերպված մշակութային միջոցառմանը։

Երեկոյի ընթացքում երաժշտական կատարումներով հանդես են եկել ճանաչված արվեստագետներ՝ կոմպոզիտոր, դաշնակահար Արթուր Ահարոնյանը, սոպրանո Շուշիկ Բարսումյանը, ջութակահար և խմբավար Հայկ Դավթյանը, ինչպես նաև կոմպոզիտոր և կլառնետահար Պիեր Դուտրիոնը։

Միջոցառումը համախմբել է արվեստասերների և բազմաթիվ հանդիսատեսների՝ ստեղծելով հայ-ֆրանսիական մշակութային երկխոսության յուրահատուկ միջավայր։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930