Երևանում այսօր մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գագաթնաժողովի մեկնարկից առաջ զրույց ունեցավ լրագրողների հետ։ «Մենք հնարավորություն կունենանք հանդիպումներ անցկացնելու՝ ուղղված Ուկրաինայի աջակցությանը, Հայաստանի եւ Մոլդովայի անկախության եւ ինքնիշխանության հարցերին։ Սա այն Եվրոպան է, որը կառուցում է իր անվտանգությունն ու պաշտպանությունը»,- ասել է Մակրոնը։
Նրա խոսքով՝ Եվրոպան ամրապնդում է իր անվտանգության եւ պաշտպանության կարողությունները։ «Ես կարծում եմ՝ սա ճիշտ հիմքն է, քանի որ եվրոպական անվտանգության մարտահրավերները տարածվում են Եվրոպական Միության սահմաններից այն կողմ։ Կա Եվրոպա, որը ամրապնդում է իր անվտանգության եւ պաշտպանության կարողությունները»,- ասաց նա։
Նշենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան ժամանած տարբեր երկրների ղեկավարներն ու պաշտոնյաներն արդեն ժամանել են Մարզահամերգային համալիր։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































