«Այն, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովն անցկացվում է Երևանում, վկայում է, թե ինչքան կարևոր է մեր գործընկերությունը Հայաստանի հետ և ինչքան կարևոր է Հարավային Կովկասը՝ հատկապես հիմա, երբ Իրանում ընթանում է պատերազմ»,- Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
ԵՄ բարձր ներկայացուցիչը նաև նշեց, թե ինչ հիասքանչ է լինել այստեղ՝ Երևանում։
Անդրադառնալով Հայաստանի եվրոպական ձգտումներին առաջիկա ընտրությունների համատեքստում՝ Կայա Կալասն ասաց․ «Հայաստանը որոշումներ է կայացնում ինքնուրույն։ Իհարկե, ՀՀ-ում մեկ ամսից ընտրություններ են, ուստի եվրոպական հեռանկարը ևս սեղանին է, բայց ի վերջո Հայաստանի քաղաքացիները կորոշեն»։
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































