Եվրախորհրդարանի հույն պատգամավոր Մարիա Զաքարիան գրավոր հարցում է հղել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին՝ հարցադրմամբ, թե ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ընդլայնվող ռազմավարական էներգետիկ և տրանսպորտային կապերն Եվրոպական Միության մասին պայմանագրի (ԵՄՊ) 2-րդ, 3(5), 18-րդ և 21-րդ հոդվածների խախտում չե՞ն արդյոք։
Այս հոդվածները իրավականորեն պարտավորեցնում են ԵՄ արտաքին քաղաքականությանը՝ պահպանել մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը։
Մարիա Զախարիան ընդգծել է Լեռնային Ղարաբաղից հայ քաղաքական բանտարկյալների շարունակվող կալանավորումը և արդար դատաքննության իրավունքի հետ կապված մտահոգությունները՝ հարցնելով․
🟥 Ի՞նչ իրավական հիմքով է Ադրբեջանի հետ հարաբերությունների խորացումը համատեղելի ԵՄՊ-ով ստանձնած պարտավորությունների հետ։
Կարդացեք նաև
🟥 Ի՞նչ պատժամիջոցներ, սահմանափակումներ կամ պայմանականություններ է ԵՄ-ն կիրառել կալանավորված հայերի հարցում, և եթե որևէ միջոց չի կիրառվել, ինչպե՞ս է դա համապատասխանում Պայմանագրերով սահմանված պարտավորություններին։
🟥 Արդյո՞ք ԵՄ-ն ստացել է իրավական համապատասխանության վերաբերյալ պաշտոնական գնահատական, որը կհաստատի Պայմանագրերին համապատասխանությունը, և արդյո՞ք այն կհրապարակվի։
Եվրոպական հանձնաժողովի անունից բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը 2026 թվականի օգոստոսի 25-ին պատասխանել է, որ մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը շարունակում են առանցքային նշանակություն ունենալ գործող Գործընկերության և համագործակցության համաձայնագրի շրջանակներում հարաբերություններում և պարբերաբար բարձրացվում են Բաքվի հետ քննարկումներում։
Կալասն ընդգծել է, թե ԵՄ-ն ուշադիր հետևել է Ղարաբաղի հայերի դատավարություններին՝ կոչ անելով Ադրբեջանին երաշխավորել պատշաճ դատավարություն, արդար դատաքննության իրավունք և պատշաճ պայմաններ կալանավայրերում։
Նշել, որ պատժամիջոցներ կամ սահմանափակումներ կիրառելու փոխարեն՝ ԵՄ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացին՝ պնդելով, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո գրանցված առաջընթացն արդեն տվել է շոշափելի արդյունքներ, այդ թվում՝ կալանավորված անձանց ազատ արձակում և առևտրային ու տարանցիկ սահմանափակումների վերացում։
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակ


















































