Լրահոս
Օրվա լրահոսը

«Ողջունում ենք Հայաստանի հանձնառությունն ավելի ուժեղ ժողովրդավարություն․ Կանադայի վարչապետի հետ քննարկել ենք ինտեգրման ընդլայնման հարցեր»․ Ռոբերտա Մեցոլա

Մայիս 04,2026 11:06 Share

«Ուրախ եմ հյուրընկալվել գեղեցիկ Երևանում, շատ ուրախ եմ, որ հրավեր ստացանք վարչապետ Փաշինյանից, մի քանի շաբաթ անց, երբ նա հյուրընկալվել էր Եվրոպական խորհրդարանում»,- Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։

Նա հիշեցրեց, որ Եվրոպական խորհրդարանը հայտարարություն է ընդունել Հայաստանի վերաբերյալ․ «Հայտարարությամբ ողջունում ենք Հայաստանի հանձնառությունն ավելի ուժեղ ժողովրդավարության և դեպի եվրոպական արժեքներ, որը մենք բոլորս դավանում ենք։ Այսօր մենք մի անկանխատեսելի աշխարհում ենք, և ողջունելով փաստը, որ Կանադայի վարչապետն է նաև այստեղ, մենք նրա հետ քննարկել ենք ինտեգրման ընդլայնման հարցեր։ Արդյունավետ քննարկում ենք ունեցել, թե ինչ կարող ենք անել, որ այն երկրները, որոնք մեր արժեքները կիսում են, նրանց ինտեգրումն ընդլայնենք»։

Ռոբերտա Մեցոլան ասաց, որ եվրոպական քաղաքական համայնքը քննարկելու է նաև ապատեղեկատվության դեմ պայքարը, հիբրիդային հարձակումները, արհեստական բանականության օգտագործումից բխող խնդիրները․ «Սրանք այլևս հեռավոր մարտահրավերներ չեն, այլ մարտահրավերներ, որոնք Եվրոպական խորհրդարանը հանձնառու է լուծել։ Դրա համար պետք է աշխատել շահառուների հետ, քանի որ սրանք լուրջ մարտահրավերներ են ժողովրդավարության համար։ Դրանք մեր հասարակությունները խոցելի են դարձնում։ Խոսքն, իհարկե, նրա մասին չէ, որ չօգտագործենք արհեսատական բանականության գործիքները, այլ պետք է շարժվել խնդիրները լուծելու ճանապարհով։ Մենք գիտենք խնդիրները, գիտենք դրանց լուծման ճանապարհները, բայց դրանց լուծման համար պետք է քաղաքական կամք, և վստահ եմ, որ այսօր մենք կգտնենք այս քաղաքական կամքը»։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի բացման արարողությունը՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031