Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդամենը 1-ական փոքր ոսկի և արծաթ

Մայիս 04,2026 19:15 Share

Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր Հայաստանն ուներ երկու մասնակից՝ Հովհաննես Հովհաննիսյանը և Նարեկ Գրիգորյանը, որոնք հանդես եկան 71 կգ քաշային կարգում։

Մեր երկու տղաների մրցելույթներին դժվար է միանշանակ գնահատական տալ։ Մասնավորապես, Նարեկ Գրիգորյանը պոկում վարժությունում 144 կգ-ով նվաճեց փոքր ոսկին։ Թվում էր՝ նա հաջողությունը կզարգացնի հրումում և երկամարտում։

Սակայն մարզիկը երեք անգամ չկարողացավ բարձրացնել մեկնարկային 170 կիլոգրամը և զրո ստացավ ինչպես այս վարժությունում, այնպես էլ երկամարտում։

Ինչ վերաբերում է Հովհաննես Հովհաննիսյանին, նա առաջին վարժությունում բավարարվեց ընդամենը 130 կգ-ով, ինչը 14-րդ արդյունքն էր։ Սակայն հրումում 171 կիլոգրամով դարձավ փոքր արծաթե մեդալակիր, սակայն երկամարտի 301 կիլոգրամով բավարարվեց չորրորդ տեղով։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031